Posted in Մաթեմատիկա

Պարագիծ և մակերես․ փաթեթ 2

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

P=5+5+5+5=20

S=5×5=25

  • Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

P=28+28+28+28=112

  • Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

S=7×7=49

  • Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

P=25+11+25+11=72

S=25×11=275

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։

P=14+14+14+14=56

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։

P=32+32+32+32=128

  • Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  • Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։    P=3+4+5=11
  • Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։

P=15+14+16+17=62

  1. Գործնական աշխատանք․

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։ երկարություն 6մ լանյություն 4մ

P=6+4+6+4=20

S=6×4=24

  • Մետրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։
  • Հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։
  • Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։
Posted in Մայրենի

Մայրենի

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

Խրճիթ- տուն

ճամփորդ- ճանապարհորդ

հրճվանք-ծիծաղ

խավար-մութ

անգութ-դաժամ

ամուր-պինդ

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Քնքուշ-կոպիտ

խեղճ-հարուստ

վերելք-վայրէջք

անվախ-վախկոտ

խավար-լույս

խրճիթ-դղյակ

Posted in Հայրենագիտություն

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Ի՞նչն եմ սիրում կրթահամալիրում:

Մեդիաուրբաթ, ճամբորություն, սիրում եմ իմ ուսուցիչների, տոնավաճառներ։

Posted in Մաթեմատիկա

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։

P=4×9=36

S=9×9=81

  • Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

24:4=6

  • Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

  • Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

P=16+12+16+12=56

S=16×12=192

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 36 սմ է։

P:2×36=72

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 12 դմ է։

P:2×12=24

  • Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 2 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

1)10+2=12

S=12×10=120

P=12+10+12+10=44

  • Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

P=13+14+15=42

  • Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։ P=25+24+26+27=102
Posted in Մայրենի

Արևի մոտ: Ավ. Իսահակյան

Без названия (2)

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես զիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, առքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

ցնցոտիներ, գունատ, քարափների, խեղճ խրճիթ:

Posted in Մայրենի

Ավ. Իսահակյան. Այդ ոչինչը ես եմ

d181d0bad0b0d187d0b0d0bdd0bdd18bd0b5-d184d0b0d0b9d0bbd18b-2

Քաղաքապետ իշխանը շրջում էր քաղաքում: Մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին, խոնարհ գլուխ տալիս: Փողոցի մի անկյունում` պատի ստվերում, ցնցոտիների մեջ պառկած էր մի աղքատ դերվիշ:

Շքախմբի առաջնորդը գոռաց դերվիշի վրա.

-Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում` ով է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ, — անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը հետաքրքրված մոտենում է և հարցնում.

-Մի՞թե ես քեզանից մեծ մարդ չեմ:

-Իհարկե` ո՛չ: Քեզանից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո՞, թե` ոչ:

-Այո՛:

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ. որ մեծանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը:

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետո՞:

-Հետո վեզիր:

-Հետո՞:

-Փոխարքա:

-Հետո՞:

-Սահմանը սա է: Բոլորից մեծը շահն է:

-Ասենք թե` շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը:

-Հետո` ոչի՛նչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա՛ այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցիր, գնա քո ճանապարհով, — նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը և նվարդյուն աչքերը գոցում:

Պարզ բառ-շահ, քաղաք, ոտք, աղքատ, մեծ, ճանապարհ, հետո, պատ, մաիթ, բոլոր

Բաղադրիալ բառ-Քաղաքապետ ոչինչ, անվրդով, փոխարքա, անպտկառ, կպչում, դերվիժ, նահանգապետ, նվարձիու

Posted in Իմ ճամփորդությունները, Հայրենագիտություն, Մայրենի

Գառնի և Գեղարդի Ճամփորդությունը

Նոյեմբերի 24-ին մենք գնացել էինք Գառնի և Գեղարդ։ Մենք բարձրացանք Գառնու հեթանոսական տաճար, շրջեցինք տարածքում, տեսանք թագավորական բաղնիքը, Տրդատ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը, հետո գնացինք Գեղարդրե։ Երեխաները քարեր նետեցին իրենց երազանքների կատարման համար։ Այցելեցինք Գեղարդի եկեղեցում գտնվող մի հատված, որտեղից սուրբ ջուր էր գալիս, որը ասում են, թե բուժիչ է։

Posted in Բնագիտություն

Տիեզերք

1. Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:

2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա

2.Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
2. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
3. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

3. Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը  արեգակ է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է մեկ տարվա ընթացքում:
3. … Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

4. Տիեզերքի մասին ուսումնական նյութ պատրաստիր, տեղադրի՛ր բլոգումդ: