Posted in Պատմություն 6

Պատմություն

Առաջադրանք 1

  1. Նկարագրել Կարթագենի աշխարհագրական դիրքը, այժմ որ պետությունն է այդ տարածքում գտնվում,ուսումնասիրել բնակչությունը հնում ինչով է զբաղվել, այժմ այդ պետության բնակչությունը ինչով է զբաղվում:
  2. Փաստերով հիմնավորել Հռոմի և Կարթագենի միջև պատերազմի պատճառները:
    Պատերազմի պետճառներից էր այն, որ երկու կողմերն էլ ուզում էին տիրել Միջերկրական ծովի արևմտյան շրջաններին։

    Պատերազմի մեկ այլ պատճառ՝ հռոմեացիները սկզբնապես շահագրգռված էին ընդլայնվելու ի հաշիվ Սիցիլիայի, այնինչ այդ հարուստ ու զարգացած կղզու մի մասը գտնվում էր Կարթագենի հսկողության ներքո։
  3. Բնութագրել Հաննիբալին, Սկիպիոն Աֆրիկացուն:
    Հաննիբալի բնութագրության մեջ հատուկ նշանակություն է ստացել ուխտադրժությունը, որը, ըստ հռոմեացիների, հատուկ է եղել բոլոր փյունիկացիներին «փյունիկյան ուխտադրժություն»։ Այդ մակդիրը հետագայում սկսել է ասոցացվել հենց Հաննիբալի հետ:

    Ըստ հռոմեական ավանդույթի՝ Հաննբալի բնութագրման մեջ կարևոր տեղ է գրավել նրա դաժանությունը։ 

    Հաննիբալի ռազմավարությունը բնութագրվում է ռազմաքաղաքական դրությունը ճիշտ գնահատելու և հակառակորդի ճամբարում առկա հակասություններն օգտագործելու ունակությամբ, բանակի թիկունքի մասին հոգալով, հաղորդակցման ու մատակարարման բազաների կայունության ապահովմամբ, հետախուզության մանրամասն նախապատրաստմամբ և մարտադաշտի ու ռազմական գործողությունների թատերաբեմի խորը ուսումնասիրությամբ, զորքի բազմակողմանի նախապատրաստությամբ և տևական անցումների ապահովմամբ։

    Հաննիբալի մարտավարության բնութագրական գծերը եղել են հակառակորդին լավ իմանալն ու նրա թույլ կողմերն օգտագործելու ունակությունը, մարտին մանրամասն նախապատրաստվելը, ուժերի վճռական զորաշարժն ու հակառակորդին լիովին ջախջախելու ձգտումը, անսպասելիության ու գործողությունների նոր ձևերի վարպետորեն օգտագործումը, տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելը։ 
  4. Ներկայացնել պատերազմի սկիզբը, ընթացքը, ավարտը, ամփոփել 10 նախադասությամբ:
    Պունիկյան պատերազմները երեք պատերազմից կազմված պատերազմների մի շարք էր։ Դրանք այդ ժամանակաշրջանի ամենամեծ պատերազմներն էին։
    Շարունակելի․․․
  5.  Ներկայացնել Հռոմի վարած քաղաքականությունը իրենից կախյալ պետությունների հանդեպ, այդ պետությունների աստիճանակարգությունը:

Աղբյուրները՝

Համաշխարհային պատմություն

Հռոմեկան տերության կազմավորումը

Posted in Պատմություն 6

Հին Հռոմ

Առաջադրանք 1.

Հին Հռոմ

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Եվրոպայի խոշորագույն թերակղզիներից։ Գտնվում է աշխարհամասի հարավում և ողողվում է Միջերկրական ծովի ջրերով։ Թերակղզում են գտնվում ԻտալիաՍան Մարինո և Վատիկան պետությունները։

Ապենինյան թերակղզի

satellite_image_of_italy_in_march_2003

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության՝ Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին։Քաղաքի խորհրդանիշն էգ գայլն է, որը, ավանդության համաձայն, կերակրել է մանուկ եղբայրներ Հռոմուլոսին ու Հռեմոսին: Հին աշխարհի պատմության մեջ Հռոմը հիշատակվում է որպես խոշորագույն քաղաք և հզոր տերության՝ Հին Հռոմի մայրաքաղաք: VI–VIII դարերում այն Բյուզանդիայի գերիշխանության տակ էր:

Չնայած այն հանգամանքին, որ Հռոմում են գտնվում Վատիկանը և սբ. Պետրոսի տաճարը՝ Հռոմի մայր տաճարը՝ սբ. Հովհաննես Լատերանի բազիլիկան գտնվում է քաղաքի կենտրոնից հարավ-արևելք։ Հռոմում կան ընդհանուր առմամբ 900 եկեղեցիներ, ինչպիսիք են Սանտա Մարիա Մաջորե բազիլիկան, սբ. Պողոսի բազիլիկան, Սան Կլեմենտի բազիլիկան, Հիսուսի եկեղեցին և այլն։ Քաղաքի տակ են գտնվում նաև հին կատակոմբներ:Մեծ կարևորություն ունեցող բազմաթիվ կրոնական ուսումնական կենտրոններ՝ Հայրապետական Լատերան համալսարանը, Հայրապետական աստվածաշնչյան ինստիտուտը, Հայրապետական Գրիգորյան համալսարանը և Հայրապետական արևելյան ինստիտուտը։

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել հսկա կայսրությունն անհնար է, և այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր սկսեցին կրել «Օգոստոս» տիտղոսը։ Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտա և Արևելահռոմեական կայսրությունները։ 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր «Օգոստոս» ընտրեց ենթակայսրերի՝ «Կեսարների», որպեսզի ապահովի ժառանգների։ Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա («չորսի իշխանություն») կամ Չորրորդապետություն։

Տվյալ պետական միավորման երկարատև գոյատևման շնորհիվ, հռոմեական մշակույթը, օրենքներն ու կառավարման համակարգը մեծ ազդեցություն ունեցան Հռոմեական կայսրության տարածքում ապրող ժողովուրդների վրա։

Տրիբունական իրավունքները (որոնք նման էին հանրապետության շրջանի պլեբեյների տրիբունի իրավունքներին) կայսրին իրավունք էին տալիս ղեկավարելու ամբողջ քաղաքացիական կառավարման համակարգը, ներառյալ սենատը :

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք. ա. VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց. Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում:Քաղաքացիներին բաժանեց դասերի ըստմարդկանց եկամուտի:Այդ բարենորոգումները տեղիք տվին ներքին հակասությունների:Դրանից օգտվելով՝ Հռոմի վերջին արքան՝ տարքվինիոսը, որոշեց աշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Նա իրեն վեր դասելով օրենքներից բռնություններ գործդրեց: Արդյունքում Հռոմի բնակչությունը Ք. ա. 510 թ. արքային արտաքսեց: Հետո ծերակույտը որոշեց, որ Հռոմում էլ արքա չի լինելու, ծերակույտից ընտրվելու են որոշ մարդիկ և կառավարելու երկիրը (Կոնսուլները):

Առաջադրանք 2

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

Պատրիկների և պլեբեյների պայքարըՊատրիկները իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ:Սակայն ժամանակի ընթացքում այլ վայրերից Հռոմում էին վերաբնակվել բազմաթիվ մարդիկ: Վերաբնակվածները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ: Այլ խոսքով` նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին: Պատրիկները նրանց բոլորին արհամարհանքով անվանում էին պլեբեյներ՝ եկվորներ:Ք.ա. V դարի սկզբից մինչև Ք.ա. III դարի կեսերը պլեբեյները պայքարում էին իրավահավասարության համար: Ի վերջո նրանք հասան իրենց նպատակին՝ ստիպելով պատրիկներին գնալ զիջումների: Նրանք իրավունք ձեռք բերեցին ստանալու հողակտոր, մասնակցելու Աշխարհաժողովին, ընտրվելու Ծերակույտի (սենատի) կազմում, զբաղեցնելու բարձրագույն պետական, ռազմական և քրմական պաշտոններ: Վերացվեց պարտային ստրկությունը: Օրինականացվեց պատրիկների և պլեբեյների ամուսնությունը: Ստեղծվեցին գրավոր օրենքներ՝ այսպես կոչված Տասներկու տախտակների օրենքները:Պատրիկների և պլեբեյների աստիճանական միավորմամբ կազմավորվեց միասնական հռոմեական ժողովուրդը: Պատրիկների և պլեբեյների վերնախավից ձևավորվեց նոր ավագանի:

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

հանրապետություն — պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են որոշակի ժամանակով, հասարակապետություն:

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

՛՛Հռոմեական բանակ՛՛ անվանումը շուրջ 2.000 տարի գործնականում կրել է մի կազմակերպություն՝ Հռոմեական զինված ուժերը, որոնք այդ ընթացքում ենթարկվել են բազում փոփոխությունների թե՛ կազմության ու կառուցվածքի, թե՛ սպառազինության ու մարտավարության տեսակետներից, սակայն, միաժամանակ պահպանելով իրենց դարավոր ավանդույթների միջուկը։

Բանակի կազմակերպական կառուցվածքի և մարտավարության վերաբերյալ հիմնական գրական աղբյուրը այս փուլում Հուլիոս Կեսարի երկերն են, անձ, որն այդ ժամանակաշրջանի՝ իշխանության համար պայքարող հռոմեական ռազմական առաջնորդների շարքի առավել ակնառու ներկայացուցիչն էր։ 

Posted in Պատմություն 6

Պատմություն․Ալեքսանդր Մակեդոնացի

Փաստերով հիմնավորիր, որ Ալեքսանդր Մակեդոնացին հին աշխարհի մեծագույն գործիչներից է:

Ալեքսանդր Մակեդոնացին կառավարել է Ք. ա. 336-323 թթ.: Տաղանդավոր այդ երիտասարդը ստացել էր հունական հիմնավոր կրթություն: Նրա ուսուցիչն էր իմաստասեր Արիստոտելը: Գիտելիքների և անկոտրում կամքի շնորհիվ նրան վերապահված էր դառնալ Հին աշխարհի մեծագույն գործիչներից մեկը:

Ալեքսանդր Մակեդոնացին ավարտին հասցրեց պարսիկների դեմ պատերազմի նախապատրաստությունը:

Ներկայացրու Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա ստեղծած աշխարհակալ տերության տրոհման պատճառները:

Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք. ա. 323 թ. 33 տարեկան հասակում: Արքայական իշխանության համար դաժան պատերազմներ սկսվեցին: Միմյանց դեմ պայքարում էին Ալեքսանդր Մեծի զորավարները, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր զբաղեցնելու թափուր գահը: Ի վերջո Ալեքսանդրի տերությունը տրոհվեց: Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Սելևկյան տերությունը, Եգիպտոսը, Մակեդոնիան, Պերգամոնը և այլն:

Տալ «Հելլենիստական մշակույթ» հասկացության բացատրությունը: Պատմել հելլենիստական մշակույթի կենտրոնների, նրանց նվաճումների մասին:

«Հելլենիստական մշակույթ» նշանակում է հունական և արևելյան մշակույթների միաձուլում:
Ալեքսանդրի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում, համադրում: Ալեքսանդրը մեծ կարևորություն էր տալիս քաղաքներին, հետևաբար իր արշավանքի ժամանակ հիմնեց ավելի քան յոթանասուն քաղաք, ուր հունական և արևելյան արժեքների համադրությունը դրսեվորվում էր յուրահատուկ ձևերով:

Հելլենիստական նոր պետություններում ձևավորվեցին մշակույթի կենտրոններ՝ Ալեքսանդրիան, Պերգամոնը և Անտիոքը:

Ալեքսանդրիայում ստեղծվեց նշանավոր Մուսեյոնի տաճարը, մեծ գրադարանը՝ շուրջ հինգ հարյուր հազար ձեռագիր պապիրուսներով: Գիտության նվաճումներից էր Ալեքսանդրիայի փարոսը՝ շուրջ 120 մետր բարձրությամբ մի ածտարակ:

Պերգամոնը համանուն թագավորության մայրաքաղաքն էր, որը գտնվում էր Փոքր Ասիայի Արևմուտքում: Այստեղի գրադարանում հորդի կաշվից ստեղծվել էր գրության հատուկ նյութ՝ մագաղաթ:

Անտիոքում ձևավորվել էր իմաստասիրական դպրոց, որը շարունակում էր Արիստոտելի ավանդույթները:    
Ներկայացնել Ալ. Մակեդոնացու օրոք տեղի ունեցող կարևոր իրադարձությունների ժամանակագրությունը:

Ալեքսանդր Մակեդոնացին կառավարել է Ք. ա. 336-323 թթ.:
Ք. ա. 334 թ. սկսվեց նրա նշանավոր արշավանքը՝ մուտք գործեց Փոքր Ասիա:
Ք. ա. 325 թ. Ալեքսանդրը գրավեց գրեթե ամբողջ Փոքր Ասիան, ապա Փյունիկիան, Եգիպտոսը և Ասորիքը:
Ք. ա. 331 թ. տեղի ունեցավ գլխավոր ճակատամարտը Գավգամելա կոչվող վայրում:
Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք. ա. 323 թ.:

Posted in Պատմություն 6

ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մ.թ.ա. 490 թ. գարնանը պարսկական բանակը Դատիս և Արտափերնես զորավարների գլխավորությամբ գրավեց Կիկլադյան կղզիների մեծ մասը և ուղղություն վերցրին Աթենքից շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարաթոնի դաշտ։ Միլտիադեսի գլխավորությամբ աթենական 10,000 զորքը ժամանեց Մարաթոնի դաշտ և զբաղեցրին բլրաշատ տարածքները։ Սա կարևոր էր մարտավարական քայլ էր, որպեսզի պարսկական հեծելազորը նախ չկարողանար ծավալվել նրանց դեմ, մյուս կողմից էլ այստեղ խմելու ջրի պաշարներ կային։ Նրանք կազմ ու պատրաստ բլուրների վրա սպասում էին պարսիկներին։

Թվում է, թե Միլտիադեսը պետք է ժամանակ շահեր և սպասեր, քանզի հակառակորդը խմելու ջրի խնդիր ուներ։ Սակայն նա որոշեց նախա­հար­ձակ լինել։ Պատճառն այն էր, որ պարսկական բանակում էր գտնվում նախկին աթենական տիրան Հիպիասը, որն ապաստանել էր նրանց արքունիքում և այժմ պարսկական բանակի խորհրդատուն էր։ Վերջինս կողմնակիցներ ուներ Աթենքում, որոնք պատրաստվում էին խռովություն կազմակերպել քաղաքում։ Պարսիկները չդիմանալով հույների կատաղի հարձակմանը՝ նստեցին իրենց նավերը և փախուստի դիմեցին։ Նշանավոր հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ Մարաթոնի ճակատամարտում պարսիկները տվել են շուրջ 6400 զոհ, իսկ հույներից սպանվել է 192 մարդ։

Որպեսզի Աթենքում հեղաշրջման փորձեր չկատարվեն, Միլտիադեսը որոշեց Ֆիդիպիդեսին ուղարկել Աթենք պարսիկների դեմ տարած հաղթանակի լուրը տեղ հասցնելու։ Վերջինս առանց կանգնելու վազեց մոտ 42 կմ տարածք և հասավ Աթենք` Արտեմիս ստվածուհու տաճարի պատերի մոտ հաղորդելով հաղթանակի լուրը շունչը փչեց և մահացավ։ Հետագայում այստեղից էլ օլիմպիական խաղերի մեջ մտցվեց մարաթոնյան վազքը։ Այն սկսեցին կիրառել 1895թ-ից, երբ վերականգնվեցին օլիմպիական խաղերը։  

Posted in Պատմություն 6

Հին Սպարտան և Աթենքը

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Սպարտայում մարդիկ բաժանված էին երկու մասերի պարտիատներից և հելոտներից:

Հելոտներ
Հելոտներ (հունարեն՝ είλώται), Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը։ Հելոտները համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտացիներին (նվաճող դորիացիներին) պատկանող հողերին և նրանց վճարել բերքի կեսը։ Ի տարբերություն ստրուկների, ունեցել են տնտեսություն և արտադրության միջոցներ։ Հելոտների թիվը մի քանի անգամ գերազանցել է սպարտացիների թվին։ Հելոտները բազմիցս ապստամբել են շահագործողների դեմ (ամենախոշորը, այսպես կոչված, Մեսսենական 3-րդ պատերազմն էր մ.թ.ա. 464—458 կամ 455-ին)։ Հելոտների շարժումները կանխելու նպատակով սպարտացիները պարբերաբար պատժիչ արշավանքներ են կատարել նրանց դեմ (կրիպտեա՝ գաղտնի շուրջկալ)։

Պարտիատներ
Սպարտիատները դորիցիներն էին, որոնք ունեին հավասար իրավունքներ, նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը: Յուրաքանչյուր սպարտիատի ընտանիք ուներ իր հողակտորը այնտեղ ապրող հելոտներով:

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Սպարտայի բնակչության շրջանում ցայտուն կերպով արտահայտված էր սոցիալական տարանջատումը։ Իշխող ազնվականությունից ավելի ցած սանդղակի վրա գտնվող դեմոսն իր հերթին բաժանվում էր առանձին ենթադասերի՝ լիիրավ քաղաքացիներ, թերի իրավունքներով քաղաքացիներ ու կախյալներ։ Յուրաքանչյուր դասի ներկայացուցիչ ուներ իր անվանումը։ Սպարտայի լիիրավ քաղաքացիներ համարվում էին միայն դորիացիները, որոնք էլ ձևավորում էին սպարտացիների (սպարտիատներ) սոցիալական խումբը։ Պետության տարածքում գոյություն ունեցող բոլոր հողերը, ինչպես նաև հելոտների խավի ներկայացուցիչ կցորդ հողագործները, պատկանում էին սպարտիատներին։ Այնուամենայնիվ, այս հարաբերություններում չէր գործում սեփականության մասնավոր ձևը, քանի որ հողերն այնուամենայնիվ պատկանում էին պետությանը։ Այն տրվում էր օգտագործման և ընտանեկան բարեկեցության համար, սակայն ամեն վայրկյան կարող էր ետ վերցվել՝ հակապետական արարքի համար։ Այստեղից հետրություն, որ սպարտացիները պետական հողերի նկատմամբ ոչ մի իրավունք չունեին։ Սպարտացիները, լինելով Լակոնիդայի լիիրավ քաղաքացիներ, ունեին նաև բացառիկ իրավունքներ, որոնցից զուրկ էին մյուս սոցիալական դասերի ներկայացուցիչները։ Օրինակ՝ մարտի դաշտում վահան, սաղավարտ, սուր և նիզակ կրելու իրավունքը վերապահված էր միայն սպարտացիներին։ Նրանք ազատ էին մարտի դաշտում տնօրինելու իրենց գործողությունները՝ չխախտելով սպարտական բանակի ծառայողին բնորոշ համընդհանուր սկզբունքները։

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Սպարտան եղել է Հին Հունաստանի հզորագույն բանակն ունեցող քաղաք-պետությունը։ Սպարտական բանակի ռազմիկներն անվախ էին, կարգապահ ու հմուտ մարտի դաշտում։ Սպարտական բանակի զորեղության հիմքում ընկած էր սպարտական դաստիարակությունն ու օրենքները։ Բոլոր չափահաս սպարտացի տղամարդիկ պարտավոր էին ծառայել հայրենի բանակում։ Անգամ խաղաղ ժամանակ նրանք համարվում էին զինվորներ։ Հռոմեացի պատմիչները գրում են, որ Սպարտայի բանակը եղել է անպարտելի և ի շնորհիվ սրա դարձել է ներշնչանքի աղբյուր հռոմեական լեգեոնների համար։ Սպարտական բանակի հատուկ ռազմավարական առանձնահատկություններից մեկը փաղանգն էր։ Ըստ Պլուտարքոսի՝ սպարտական միագիծ խիտ շարքերի հարվածին չէր կարող դիմակայել ոչ մի բանակ։ Այնուամենայնիվ, կային ռազմական բնույթի մի շարք հարցեր, որոնցում սպարտացիները զիջում էր այլ հունական պոլիսների բանակներին։ Օրինակ՝ սպարտացիները ծանոթ չէին ինժեներական գործին, ուստի բավականին քիչ արդյունավետությամբ էին գործում պարիսպներով քաղաքների պաշարման հարցում, իսկ բաց ծովում գրեթե միշտ ջախջախվում էին աթենական նավատորմի կողմից

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Այս քարտեզում և Սպարտան կաև Աթենքը։

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

հելոտներ-Հին Սպարտայում՝ դորիացիների նվաճած երկրագործ բնակչությունը:
ծերակույտ-Հին Հունաստանում՝ բարձրագույն աստիճանավորները և նրանց ժողովը:
աշխարհաժողով-Ամբողջ աշխարհը՝ բոլոր մարդիկ հավաքված, հրապարակական, հանդիսավոր:
Պելոպոնեսյան միություն-Պելոպոնեսյան միությունՀին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների (բացի Արգոսից և մասամբ Աքայայից) միավորումը՝ Սպարտայի գլխավորությամբ։
փաղանգ-բանակ
Էկլեսի-Հին Աթենքում՝ ժողովրդական ժողով՝ պետության սահմանադրական օրգանը ստրկատիրական ժողովրդավարության շրջանում:
ստրատեգոսների-Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույն սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը:
խորհուրդ-առաջարկ

Posted in Պատմություն 6

Հունական յոթ իմաստուններից Սոլոնի մասին

Սոլոն կամ Սողոն մոտ 638 մ.թ.ա. –558 մ.թ.ա., Հին Հունաստանի Աթենք քաղաքի հայտնի պետական գործիչ, օրենսգիր և բանաստեղծ։ Հին Հունաստանի յոթ իմաստուններից մեկը։Սոլոնն իր ծագումով պատկանում էր հին էվպատրիդական դասին՝ սերվելով ազնվական, սակայն աղքատ ընտանիքից: Արդեն երիտասարդ տարիքում Սոլոնը զբաղվում էր առևտրով։ Արիստոտելը և Պլուտարքոսը հաղորդում են, որ Սոլոնն ըստ իր բարեկեցության պատկանում էր բնակչության միջին դասին։ Մ.թ.ա. 594 թ. Սոլոնն ընտրվում է Աթենքի արքոնտ: Պաշտոնը ստանձնելիս՝ նա հրաժարվում է արքոնտների ավանդական երդումից, որով ստանձնում էին պահպանել տիրող օրենքները։Առաջին օրենքը, որով սկսվեց Սոլոնի գործունեությունը, սիսախֆիան էր (թոթափում), որով արգելվեց պարտքը չվճարելու պատճառով ստրկությունը և իջեցվեցին տոկոսադրույքները։ Սակայն սկզբնական շրջանում ոչ ոք չէր կարողանում առանց փոխհատուցման դադարեցնել աթենական հողատերերի ստրկացումը։ Հողերը, որոնց վրա կանգնեցված էին պարտային սյուներ, հայտարարվեցին պարտքերից ազատ և վերադարձվեցին իրենց տերերին։ Ստրկությունից աթենական հողատերերի ազատագրումը առաջին քայլն էր հետագա բարեփոխումների ճանապարհին։ Հողային բարեփոխումներից հետո Սողոնը իրականացրեց տնտեսական համալիր քաղաքականություն, որով նա աջակցություն էր ցուցաբերում արհեստավորներին։ Այլ քաղաքներից Աթենք եկած արհեստավորներին իրավունք էր տրվում այնտեղ բնակվել։ Մեկ այլ օրենքով, իրենց որդուն արհեստ չսովորեցրած ծնողները զրկվում էին ծերության օրոք նրանից օգնություն պահանջելու իրավունքից։ Սոլոնն արգելեց ցորենը Աթենքից դուրս տանելը և խրախուսեց ձիթապտղի մշակումը, որը դարձավ գյուղատնտեսության բարգավաճող ճյուղ։

Posted in Պատմություն 6

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Location_of_Tigranocerta_within_the_Kingdom_Armenia-hy

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Տիգրան Մեծը լավ էր վերաբերվում նվաճված քաղաքներին : Նա քաղաքներին տալիս էր <<ազատություն>>, այսինքն՝ լայն ինքնավարություն: Այս քաղաքներից էին Փյունիկիան, Բիրիթը՝ ներկայիս Բեյրութը՝ Լիբանանի մայրաքաղաքը: Վերջիններս ի շնորհակալություն իրենց օրացոիյցները սկսեցին հաշվել այս թվականից:

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Մ.թ.ա. 80-ական թվականներին Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի շինարարությունը։ Բանն այն է, որ Արտաշատը մնացել էր հայոց տերության հյուսիսային ծայրամասում, իսկ երկրորդ մայրաքաղաք Անտիոքը բուն Հայաստանից դուրս էր։ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Սասնա լեռների հարավային ստորոտին։ Ժամանակին Տիգրան Մեծը թագադրվել էր այստեղ։

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Նոր մայրաքաղաքը հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին։

Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում։ Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում։

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ:

Posted in Պատմություն 6

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

1.Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Իմ կարծիքով զինանշանը, դա յուրաքանչյուր երկրի խորհրդանիշն է։

Զինանշան, կրողի պատմական ավանդույթներն արտահայտող պատկերների ու առարկաների համադրությամբ խորհրդանշանային ժառանգական տարբերանշան։

  • պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը
Իմ զինանշանը
Արտաշեսյանների թագավորություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Արտաշեսյանների զինանշանը
Արտաշեսյանների դրոշը
  • գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց Արտաշեսյաններին է պատկանում:
Արտաշեսյանների թագավորություն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Արտաշեսյանների արծվի զինանշանը արտահայտում է քաջությունը:

Արտաշեսյանների թագավորություն, Մեծ Հայքի 3 թագավորական հարստություններից Արտաշեսյան դինաստիայի հիմնած պետությունը Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Գոյատևել է շուրջ 2 դար՝ մ.թ.ա. 189 — մ.թ. 1: Տարածքը կազմել է նվազագույնը 250 000 քառ. կմ (Արտաշես Բարեպաշտի գահակալման առաջին տարիներին), առավելագույնը՝ 3 000 000 քառ. կմ՝ Տիգրան Մեծի օրոք։

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները:

Արտաշես Առաջինը կառավարել է մ.թ.ա. 189:

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արտաշես Առաջինը իր հայկական բանակը բաժանեց չորս մասի Հյուսիսային, Հարավային, Արևմտյան և Արևելյան, որով նա ավելի ուժեղացրեց սահմանները։

4.Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Օրինակ՝ քաղաքը ավելի փոքր է քան մայրաքաղաքը, իսկ մայաքաղաքը երկու և ավելի անգամ մեծ է։

5.Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Ես կգնահատեմ նրան 10/10:

6. Հայ հին վիպաշխարհ  էջ 68-73 կարդալ  ,տասնհինգ նախադասությամբ ամփոփիր:

Երվանդի մահից հետո Սմբատը մտնում է արքունական գանձարանը, ստուգում գանձերը և այնտեղ գտնում Սանատրուկ արքայի թագը։ Նա թագը դուրս է բերում, դնում Արտաշեսի գլխին, թագադրում և համայն Հայոց աշխարհի վրա կարգում թագավոր։

Արտաշես թագավորը մեծ պարգևներ է բաշխում իրեն օգնական դարձած մարաց ու պարսից զորքերին և նրանց պատվով ու հարգանքով ճանապարհ դնում իրենց երկիրը։

Արտաշեսը կատարում է իր խոստումը նաև Մուրացյան Արգամի նկատմամբ, նա քաջ Արգամին արժանացնում է իր խոստացած արքայական երկրորդության գահին, նրան պարգևում հակինթազարդ պսակ, զույգ ականջներին գինդեր, մի ոտին կարմիր կոշիկ կրելու, ոսկե գդալ և պատառաքաղ գործածելու, ոսկեղեն գավաթներով և նվագով գինի խմելու իրավունք։

Նման պատիվների է արժանացնում նաև իր դայակ Սմբատին, բացառությամբ գինդեր և կարմիր կոշիկ կրելու իրավունքի։ Թագադիր ասպետության և արևմտյան զորքերի հրամանատարության աստիճաններից բացի, նա Սմբատին է վստահում նաև հայոց բոլոր զորքերի, երկրի բոլոր գործակալների և ամբողջ արքունական տան տնօրինությունը։

Արտաշեսը անմասն չի թողնում նաև իր ստնտուի ժառանգներին։ Նա Գիսակի թոռ Ներսեհի ցեղը արժանացնում է նախարարական տոհմի պատվի և տոհմանունը կոչում Դիմաքսյան ի նշան Գիսակի քաջագործության, երբ նրա դեմքը սրով կիսվեց՝ Արտաշեսին պաշտպանելիս։

Արտաշեսը այդ օրերին նախարարական տոհմի պատվի է արժանացնում նաև Տուրի տասնհինգ զավակներին, տոհմը կոչում նրանց հոր անվամբ՝ Տրունի։ Բայց նրանք այդ պատվին են արժանանում ոչ թե իրենց հոր քաջագործության համար, այլ լրտեսության։ Տուրը Սմբատի լրտեսն էր Երվանդի արքունիքում, մտերիմ էր Երվանդին և վայելում էր նրա վստահությունը։ Նա արքունիքի բոլոր կարևոր լուրերը ժամանակին հադորդում էր Սմբատին, որի պատճառով էլ սպանվում է Երվանդի կողմից։

Posted in Պատմություն 6

Կրկնություն

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Մ.թ.ա 28-27-րդ դար — Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորման` Արատտայի մասին հիշատակություններ
Մոտ Մ.թ.ա 830 թվականի վերջ — Տուշպա մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 782 թվական — Արգիշտի Առաջինը հիմնադրում է Էրեբունի ամրոցը
Մ.թ.ա 185 թվական — Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրում
Մ.թ.ա 95-55 թվական — Տիգրան Մեծի գահակալում
Մ.թ.ա 94 թվական — Ծոփքի միացումը Հայքին
Մ.թ.ա 68 թվակա — Արածանիի ճակատամարտ
Մ.թ.ա 66 թվական — Արտաշատ պայմանագրի կնքում
Մ.թ.ա 62 թվականի գարուն — Հռանդեայի ճակատամարտ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Տրդատ III մեծ- Քրիստոնությունը որպես պետական կրոն 301թ
Արգիշտիխինիլի- Արմավիր բերդաքաղաքի հիմնումը Մ․Թ․Ա 782թ
Տիգրան II մեծ- Արածանիի ճակատամար
Տրդատ Ա-Ծոփքի անջատումը Մեծ Հայքից և առանձին թագավորության հիմնադրումը
Արշակ Գ- Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Հռոմի միջև

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

Առաջին պետությունների ձևավորումը Եգիպտոսում և Միջագետքում, Քեոփսի բուրգի կառուցում, Վանի թագավորության հիմնադրումը Հայաստանում, Հռոմի հիմնադրում, Քրիստոնեության առաջացում:

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Կրակի հայտնաբերումը, առաջին պետական կազմավորումների առաջացումը, սեպագրի ստեղծումը, փիլիսոփայության գիտության առաջացումը, թատրոնի ստեղծումը։

Posted in Պատմություն 6

Էրեբունի արքելոց թանգարան

Մենք երեկ այցելել էինք Էրեբունի արքելոց թանգարան, այն տեղ կավի մասին էին պատմում և այլն, (որ ճիշտն ասեմ էլ չեմ հիշում), բայց մենք բարձրացանք մի տեղ, որ տեղ, որ բոլորի ոտերը ցավում էին, մենք նաև սիրոուն պուպուշ շուն տեսանք, և Կատրինը (ընկերուհիս) ուզում էր գցվեր։